Իշխանական կողմից, անգամ մարզպետարանից ոչ մեկը չի զանգել, չի հետաքրքրվել. 6 գյուղի բնակիչ կա այնտեղ. Ճակատենի գյուղապետ
Մոտ մեկ ժամ առաջվանից են վերադարձել Ճակատենից, թշնամու ծանր տեխնիկան էր աշխատում, 10-15 զինված անձ հսկում էին գործընթացը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով իրենց գյուղի մոտ այսօրվանից ադրբեջանական մաքսակետ դնելու մասին ԱԱԾ հայտարարությանը:
«Հասա Կապան, իմ հետևից համագյուղացիները 1 ժամվա ընթացքում իջել էին, տվյալ հատվածում արդեն 100-120 զինվորականների էին տեսել, որոնցից մի մասը դիմակավորված էին, արդեն տեղադրել են պատնեշները Ճակատեն գյուղ գնալիս ճանապարհի աջ և ձախ կողմերից այնպես, որ բեռնատար, զինվորական մեքենաներն այդ հատվածով այլևս չեն կարող անցնել: 20 րոպե առաջ այդ հատվածով անցնող քաղաքացուն դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները և մեքենան ուղեկցել Ճակատեն: Այսինքն կրկնվեց նույն պատմությունը, ինչ Որոտանում, դեռ ավելի վատ և ճանապարհն արդեն մեզ համար փակ է: Այնտեղ 6 գյուղ կա, զորք ունենք, իշխանական կողմից, անգամ մարզպետարանից ոչ մեկը չի զանգել, չի եկել, ես որքա՞ն կարող եմ երաշխավորագիր տալ մեր համագյուղացիներին: Այսօր 3-4 ընտանիք ասում էր՝ եթե ճանապարհը պիտի փակվի, մեզ շուտ տեղեկացրեք, գոնե երեխաներին հանենք այստեղից, չգիտեի՝ ինչպես պատասխանել այդ հարցին: Կարծես զուգադիպեց ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին և միանգամից ճանապարհը փակվեց, դա ինչպե՞ս է լինում»,-ասաց նա:
Գյուղապետը պատմեց, որ երեկ 14:00-ի դրությամբ անդորր էր, 16:00-ից սկսվեցին շինարարական աշխատանքները. «24 ժամում ամեն ինչ կառուցեցին, փակեցին, ձեռքերը լվացին, գնացին: Իսկ մենք ԴԵՌ մտածում ենք այլընտրանքային ճանապարհի մասին: Անտառի ճանապարհով անհնար է, նույնիսկ ոտքով չես կարող բարձրանալ: Ես անգամ չգիտեմ՝ ինչպես եմ գնալու գյուղ, երեխաներ ունենք, որ դպրոց պետք է գնան, կրթությունից ենք խոսում, դե կրթեք»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում