«Նիկոլ Փաշինյանը մտածե՞լ է՝ Որոտանում, Շուռնուխում, Բարձրավանում մարդիկ ինչպե՞ս են տեղաշարժվելու. պետական դավաճանություն է կատարվում մեր աչքի առջև». Աննա Գրիգորյան
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ։
Նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ թշնամին որևէ իրավական հիմք չունի նման հսկողություն իրականացնելու ՀՀ տարածքում։
«Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում է կայացրել, որ հայկական զորքը հետ քաշվի, և հետո Գորիս-Կապան ճանապարհի այդ 21-րդ կիլոմետրը շատ հանգիստ անվանեցին ադրբեջանական՝ չունենալով որևէ հիմք։
Այս պահին պետք է շատ հստակ ֆիքսվեր, որ այդ ճանապարհն Ադրբեջանի կողմից օկուպացրած ճանապարհ է, այստեղ նույնիսկ հարցական չպետք է լիներ։
Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ առանց որևէ իրավական հիմք ունենալու՝ ուղղակի, պարզապես բանավոր հայտարարեր, որ այդ տարածքն այլևս պատկանում է Ադրբեջանին։ Սա հակապետական հայտարարություն է և պետական դավաճանության ակներև փաստեր։ Ուղիղ երկու ամիս է՝ ես բարձրաձայնում եմ և՛ ԱԺ-ում, և՛ տարբեր տեղերում, որ Ադրբեջանը շինաշխատանքներ է կատարում, ի վերջո, ի՞նչ են կառուցում»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները լավ էլ պատկերացնում էին, որ մաքսակետ է լինելու, և վստահաբար ունեին պայմանավորվածություն առ այն, որ այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգումը կավարտեն, և այդ ճանապարհը վերջնականապես կհանձնեն։ Հետևաբար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ օրերն ու ժամերը հստակ դրա մասին են խոսում։
«Նույն օրը, երբ փակվում է Գորիս-Կապան ճանապարհը, այդ օրը կամ նախօրեին հայտարարվում է, որ այլ ճանապարհն արդեն պատրաստ է։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն գովքն է հնչեցնում այդ ճանապարհի վերաբերյալ, թե բա վերջին տարիներին նման ճանապարհ չի եղել, լավ ասֆալտապատում ենք իրականացրել։ Այդ ճանապարհը լիարժեք այլընտրանքային ճանապարհ Գորիս-Կապան ճանապարհին չի հանդիսանում, կցորդիչով բեռնատարները լրջագույն խնդիրներ են ունենում այնտեղով անցնելիս»,- հավելեց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ավելի շուտ կարող էր հավակնել Ադրբեջանի ԱԽ քարտուղար աշխատելուն, հայտարարում է, թե՝ հարգելի քաղաքացիներ, եթե ուզում եք՝ այդ ճանապարհով գնացեք, բայց դուք պետք է վճարեք։ Այս ամենը, պատգամավորի բնորոշմամբ, ցինիզմի գագաթնակետն է։
«Այդ նույն անձը՝ Նիկոլ Փաշինյանը, մտածե՞լ է՝ այդ գյուղերում ապրող մեր բնակիչների ճակատագիրն ինչ է լինելու։ Շուռնուխում, Որոտանում, Բարձրավանում մարդիկ ինչպես են տեղաշարժվելու։ Մեր աչքի առաջ տեղի է ունենում պետական դավաճանություն»,- եզրափակեց Աննա Գրիգորյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում