Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել Լիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Հայաստան

Թուրքիան Սյունիքի արևելյան հատվածում է տեղակայվելու. խոսք կա նաև ռազմաբազա ունենալու մասին. Վարուժան Գեղամյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ ԱԳՆ-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առիթով տարածած հայտարարությունում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ասված է՝ Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ նաև արձանագրել է՝ համարձակորեն կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում ինֆորմացիոն արտանետումները, թե իբր Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են «Լեռնային Ղարաբաղը անջատելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն։

Այս հայտարարությունից օրեր առաջ էլ Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանում ճանապահների ապաշրջափակման մասին, ընդգծել էր՝ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության կարևոր շեշտադրումներին, նախ ընդգծեց՝ մենք ականատես ենք լինում շատ ինտենսիվ բանակցությունների, որոնք չեն սահմանափակվում միայն տարածաշրջանային երկրներով։

Ըստ Գեղամյանի՝ այժմ գործ ունենք այս տարածաշրջանում նոր խաղացողների հայտնվելու հետ, ուստի ականատես ենք լինում դասագրքային այն ճշմարտությանը, որ Հայաստանը քաղաքակրթությունների բախման խաչմերուկ է։

«Այս տարածաշրջանի համար հիմա կա կատաղի պայքար ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև, այլ նաև՝ այլ գերտերությունների։ Տարվող բանակցությունների խորքային բովանդակության մասին մեզ չի ասվում պաշտոնական հայտարարություններից ավելին։ Բայց, հետևելով գործընթացներին, կարող ենք փաստել՝ Ռուսաստանը փորձում է չթողնել, որ իր ազդեցության գոտին այստեղ սահմանափակվի։ Իհարկե, ոուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններում այս հարցը գուցե առաջինը չէ, բայց որ առաջիններից մեկն է՝ դա հաստատ է, իսկ այս հարցում, բնականաբար, շատ բան կախված է նաև հայկական կողմից, որովհետև մեր ուղիղ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի ռուսական կողմի դերակատարումը լինի հնարավորինս հակահայկական և պրոադրբեջանական»,- ասաց Գեղամյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թմբկահարվող՝ Սյունիքով միջանցք բացելու հարցին, այդ երկրների ղեկավարների ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցք», ապա թուրքագետը վստահեցրեց՝ ՌԴ ԱԳՆ-ն այս տարվա նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ բացեիբաց արձանագրել է՝ թուրքական միջանցքը, որը նշանակելու է Սյունիքի թուրքացում, իր համար խնդրահարույց է, իսկ այս հարցում՝ անկախ հայկական կողմի ջանքերից, կա աշխարհաքաղաքական կոնսենսուս։

«Նշեմ նաև, որ միջանցքի շուրջ կա բառախաղ, սակայն փաստն այն է, որ կապ չունի՝ դա ինչպե՞ս է կոչվում, որովհետև միջանցքի տրամաբանությունն այն է, որ կա ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև ապահովել ճանապարհ, որի անվտանգությունն ապահովելու է 3-րդ երկիր, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհն ունենալու է հատուկ կարգավիճակ, որի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը և Ռուսաստանը։

Բայց այստեղ կա շատ կարևոր հարց՝ ի տարբերություն խաղաղապահների առաքելության, որի ժամկետը կարող է երկարաձգվել, Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկողների ժամկետը չի կարող երկարաձգվել, չկա ժամկետի երկարաձգման հնարավորություն, ուստի պատկերացրեք մի իրավիճակ, երբ 4 տարի անց, երբ լրանա խաղաղապահների տեղակայման ժամկետը, ու այն չերկարաձգվի, կազմակերպելու են փոքր սադրանք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ասելու է, որ՝ այո՛, ես ճանաչում եմ Սյունիքը՝ որպես Հայաստանի մաս, բայց քանի որ այդ ճանապարհով է անցնում իմ թուրքմենական գազատարը, իմ ռազմավարական ենթակառուցվածքը, հենց ես պետք է լինեմ այդ երրորդ կողմն ու ապահովեմ դրանց անվտանգությունը։

Հիմա սա չեղա՞վ միջանցք»,- ասաց Գեղամյանը՝ շեշտելով՝ ադրբեջանաթուրքական կողմի այս հարցում ճնշումն աստիճանաբար մեծանում է, ավելին, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են. իսկ նախապատրաստական աշխատանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիան մեկ տարով երկարաձգում է Ադրբեջանում թուրքական զորքի տեղակայման ժամկետը։

«Թուրքիան Սյունիքի արևելյան հատվածում է տեղակայվելու, և դա այդ նախապատրաստական աշխատանքների շարունակությունն է։ Օկուպացված Շուշիի հռչակագիրը հենց սրա մասին է, և այն հնարավորություն է տալիս թուրքական զորքին իրավական հիմքով Ադրբեջանում գտնվել հակաահաբեկչական ուժերի և սակրավորների տեսքով։ Ավելին՝ այժմ խոսք կա այն մասին, որ պետք է այնտեղ ձևավորել ռազմաբազա»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս վտանգներին՝ հայկական կողմից չկա որևէ հստակություն, ու հայաստանյան իշխանությունը պաշտոնավարում է ընդամենը, որքան հնարավոր է, ժամանակ ձգելու և պահի տակ ինչ-ինչ տեղային լուծումների գնալու մտայնությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում