Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում

Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք
Տեսանյութեր

Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս

Ատոմ Հակոբյանի և որդու՝ Արծրունի հեռախոսազրույցը նոյեմբերի 6-ին սովորականի նման կարճ չի եղել։ Եթե պատերազմի նախորդ օրերին առավելագույնը մեկ րոպե էին շփվում, ապա այդ օրվա խոսակցությունը սովորականից երկար է ձգվել, Արծրունն է այդպես ցանկացել։

«Ամսի 6-ին, 8-անց կես էր, զանգեց, երկար-բարակ խոսեցինք, ասում էի՝ տղե՛ս, հերիք ա, անջատի՛։ Արդեն ինքը սկսեց, թե՝ պա՛պ, խոսա՛, ինչքան կարում ես խոսա։ Ասեցի՝ անհանգիստ ես, տղե՛ս, ի՞նչ ա եղել, ասեց՝ պա՛պ, չգիտեմ, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք»,- հիշում է Ատոմ Հակոբյանը։

Արծրունն այդ ժամանակ զգում էր, որ դա իր վերջին զրույցն է հոր հետ, իրավիճակն արդեն անելանելի է եղել, այդ պատճառով էլ հոր հետ հնարավորինս երկար է ցանկացել խոսել։ Արծրունի հայրը ամեն օր է հիշում որդու հետ վերջին խոսակցությունը, նրա վերջին խոսքերը հեռախոսն անջատելուց առաջ․

«Ասեց՝ հիշու՞մ ես, ինձ փոքր ժամանակվանից ինչ ձև ես դաստիարակել, ասեցի՝ հա՛, տղե՛ս, ասեց՝ պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս, ու․․․,- Ատոմ Հակոբյանը խոսքն ընդհատում է, ապա արցունքները սրբելով՝ շարունակում,- ամեն ինչ լավ ա լինելու, իմ մասին շատ բաներ կլսեք, ասեցի՝ ի՞նչ ես խոսում, տղե՛ս, սիրած աղջիկ ունես, մենք քեզ սպասում ենք, տենց բաներ մի խոսա։ Ասեց՝ պապ, քո ասած բանը ուժի մեջ ա։ Մի պահ մոռացել էի, թե ինչի մասին ա խոսքը։ Ասեց՝ գռանատը մոտս ա, վերջին րոպեին գերի չեմ ընկնի, կքաշեմ, կտրաքացնեմ»,- հիշում է Արծրունի հայրը։

19-ամյա Արծրուն Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի պաշտպանության մարտերում։

Արծրուն Հակոբյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Ընտանիքի միջնեկ զավակն էր, իրենից մեծ եղբայր և փոքր քույր ուներ։ Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սակայն կես տարի սովորելուց հետո՝ 2020թ․ հունվարին, զորակոչվել էր։ Ծառայում էր Հադրութի զորամասում, ուսումնական գումարտակի սերժանտ էր՝ ականանետի հրամանատար։

Սեպտեմբերի լույս 27-ի գիշերն արդեն իսկ դիրքեր են բարձրացել։ Ատոմ Հակոբյանը պատմում է, որ պատերազմի սկսվելուց հետո գրեթե ամեն օր էլ զրուցել է որդու հետ, նա միշտ վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է, և անհանգստանալու կարիք չկա։ Պատերազմի երրորդ օրը, սակայն, հայրը Արծրունի ձայնում տագնապ է նկատել, պարզվել է՝ մարտական ընկերներից մի քանիսը վիրավորվել են։ Դիրքի ավագ Արծրունն անձամբ է կազմակերպել վիրավորների տեղափոխումն անվտանգ վայր, ապա նաև հոսպիտալներ, չնայած որ ինքը նույնպես թեթև վիրավորում է ունեցել՝ արկի բեկորը վնասել էր նրա ձախ ձեռքը, որը հենց դիրքերում էլ կարել են։

Հրամանատարի զոհվելուց հետո, ինչպես պատմում է Ատոմ Հակոբյանը, Արծրունն է ստանձնել հրամանատարությունը։

«Մաթեմատիկայից շատ լավ գիտելիքներ ուներ։ Իրա հետ կռված կամավոր տղերքը պատմում են, որ երբ կոորդինատները տվել են, մի քանի արկով Արծրունը ճշգրիտ հաշվարկներով ադրբեջանցիների դիրքերը հողին էր հավասարեցնում»,- պատմում է Արծրունի հայրը։

Ատոմ Հակոբյանի մոտ շատ է տպավորվել որդու հետ հոկտեմբերի 27-ին ունեցած զրույցը։ Իրենց դիրքը մեկ ամիս շարունակ անառիկ պահելուց հետո Արծրունն ու ընկերները ստիպված են եղել նահանջել․

«Զանգեց, կարելի ա ասել լացակումած խոսեց հետս, ասեց՝ պա՛պ, դիրքերն առանց մի կրակոցի հանձնեցինք։ Ես շատ էի ուսումնասիրում քարտեզները ու հասկացա, որ կարողա շրջափակման վտանգ ա եղել, դրա համար են նահանջի հրաման տվել։ Շատ վատ էր տանում, հույս տվեցի, ասեցի՝ ոչինչ, պատերազմ ա, տվել եք, մի օր էլ հետ կվերցնեք»,- հիշում է Ատոմ Հակոբյանը։

Հադրութի դիրքերից նահանջելուց հետո Արծրունենց ստորաբաժանումը եղել է Ֆիզուլիի ուղղությունում, ապա հասել են Մարտունի և մի քանի օր շարունակ մարտերն այնտեղ շարունակել։ Մարտունուց հետո գնացել են Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղ, որտեղ Ատոմ Հակոբյանի պատմելով, նրանք երկու օր հանգստի հնարավորություն են ունեցել, սափրվել են, լողացել։ Նոյեմբերի 5-ին Արծրունը զանգել է հորը և հայտնել, որ տարել են Շուշի։

Նոյեմբերի 6-ի վերջին հեռախոսազրույցից հետո Ատոմ Հակոբյանը սկսել է փնտրել որդուն, նոյեմբերի 9-ին եղել է Արցախում։ Ատոմ Հակոբյանն իմացել է, որ Արծրունը դիրքավորված է եղել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի անտառներում։ Հասնելով Արցախ՝ Ատոմը հանդիպել է Արծրունի հետ կռված կամավորականներին, հարցուփորձ է արել նրանցից, վերջիններս հայտնել են, որ Արծրունը զոհվել է։

«Հարցնում եմ՝ տղե՛ք, դուք իրան զոհվելուց տեսե՞լ եք։ Տարբեր մարդկանց, տարբեր տեղեր եմ խոսեցրել։ Ասում էին՝ չենք տեսել, որովհետև ինքը երկու ուրիշ սերժանտների և երկու կամավորականի հետ մնացել են դիրքը պահելու, որ մյուսները կարողանան նահանջել։ Ասում են՝ Արծրունը հրաման ա տվել, որ դիրքը պահեն, մյուսներին ասել ա՝ ոնց կարում են, թող անտառներով հետ գնան։ Տղերքը մոտ մի ժամ կրակոցները լսում են, հինգ հոգով կռիվ են տվել, բայց հետո ուժեղ պայթյունի ձայն ա լսվում, ու կրակոցները դադարում են։ Դրանից ենթադրում են, որ զոհվել են»,- ասում է Ատոմ Հակոբյանը։

Սակայն այդ պատմությունն իմանալուց հետո էլ Արծրունի հայրը հույսը չի կորցրել, զրուցել է ևս մեկ զինվորի հետ․ «Հարցրեց՝ հոպա՛ր, դու Արծրունի ինչն ես, ասեցի՝ հայրն եմ։ Էդ էրեխեն վիրավոր էր, ձեռքերս բռի մեջ պահեց, ծնկի եկավ ու համբուրեց ձեռքերս։ Ասեցի՝ տղե՛ս, ի՞նչ ես անում։ Լացում էր, երբեք չեմ մոռանա էդ պահը։ Ասեց՝ մեր կյանքը Արծրունը փրկեց, հոպա՛ր, երդվում եմ, որ հանկարծ տղա ունենամ, Արծրուն եմ դնելու անունը»։

Արծրուն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայության» մեդալով։

Արծրունի մայրը՝ Նելլի Դանիելյանը, պատմում է՝ որդին ժպտերես և ընկերասեր տղա էր, շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ։ Թեպետ ընդունվել էր Պոլիտեխնիկի տրանսպորտային համակարգերի բաժինը, սակայն մոր պատմելով՝ ցանկություն ուներ բանակից վերադառնալուց հետո ծրագրավորում սովորել։

Եվ չնայած երաժշտական կրթություն չուներ, Արծրունը նաև լավ երգում էր։ Այս տեսանյութում երգողը հենց Արծրուն Հակոբյանն է։ Այն նկարահանվել է պատերազմի օրերին, երբ նա իր ծառայակից ընկերների ու կամավորականների հետ եղել է Հադրութի դիրքերում։

Այնուհետև մայրը հիշեց Արծրունի կրտսեր քրոջ դպրոցական միջոցառման ժամանակ տեղի ունեցած պատմությունը․ «Հանդեսի ժամանակ բեմում երգում էր, բարձր տոնից վերցրեց ձայնը, կեսից խեղդվեց։ Արծրունն էլ դահլիճի վերջում կանգնած էր, այնտեղից սկսեց երգել, քրոջը չթողեց, որ ամաչի։ Ու էդ պահին ամբողջ դահլիճը շրջվեց Արծրունի կողմը։ Իրա երգի դասատուն Արծրունին միշտ ցածր էր դնում՝ 5, 6։ Հետ պտտվեց դեպի Արծրունն ու ոգևորությամբ ասեց՝ տեսե՛ք, իմ սանն ա, ոնց ա երգում, չթողեց, որ մյուս աշակերտս խեղճանա։ Էդ պահին ես ինձ շատ լավ զգացի։ Արծրունը հենց տենց էր՝ բոլորին օգնող ու լրացնող»,- պատմում է մայրը, իսկ հայրը հավելում է․ «Ժպիտը դեմքից անպակաս էր»։

Արծրուն Հակոբյանի աճյունը ծնողներին է հանձնվել նրա զոհվելուց մոտ 20 օր անց՝ նոյեմբերի 26-ին։ Աճյունն ամփոփված է Եղվարդի քաղաքային գերեզմանատանը։

Երգում է Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Արծրուն Հակոբյանը

hetq.am