Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Աճարկուտցի Դավիթը

Անուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։

Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…

2000 թ. ապրիլի մեկին է ծնվել Դավիթը՝ հենց Ծիծաղի օրը։ Սոնա եւ Դարչո Շահնազարյանների ընտանիքում երջանկությունն անչափելի էր. չորս աղջիկներից հետո արու զավակ էր ծնվել, օջախի ծուխը…

Աշխույժ ու ժիր էր Դավիթը, իսկական կրակի կտոր, բայց նաեւ անչափ բարի, կարեկից ու գթասիրտ, միշտ թույլերի կողքին, ուրախանում էր ուրախացնելով, երջանկանում՝ երջանկացնելով։

Դպրոցում սովորելուն զուգահեռ զբաղվում էր սամբո մարզաձեւով, նկատելի հաջողություններ ուներ. Հայաստանի և ԱՊՀ երկրների տարբեր մրցաշարերի էր մասնակցել, Հայաստանի փոխչեմպիոն էր։

Եթե 44-օրյա պատերազմը չլիներ, Դավիթն անկասկած շատ մեծ բարձունքների կհասներ մարզական աշխարհում, բազմիցս տարբեր միջազգային մրցահարթակներում Հայաստանի դրոշը կբարձրանար, ու հաստատ, շատ տարիներ հետո էլ, ի պատիվ մարզիկի, համագյուղացիները հայրենի Աճարկուտում մարզահրապարակ կբացեին նրա անունով, սակայն…

Օրերս Աճարկուտ համայնքում Դավիթի անունով փառքի պուրակ բացվեց, հերոս քաջորդու անունն է կրում նաեւ տեղի հիմնական դպրոցի մարզադահլիճը։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2019-ի ամռանն էր Դավիթը զորակոչվել բանակ, ուսումնական զորամասում վերապատրաստվելուց հետո ծառայում էր Արցախի հարավային թեւում՝ Հադրութում։

Պատերազմի ժամանակ կռվել է բոլոր թեժ կետերում՝ Հադրութ, Ննգի, Խնձրիստան, Ճարտար, Ակնա, Դժոխքի ձոր, Կարմիր շուկա, Քարին տակ, Շուշի…

Հարազատները մինչ որդու զոհվելը չեն էլ իմացել, որ Դավիթը հետախույզ է եղել, բազմաթիվ վտանգավոր առաջադրանքներ կատարել, մի քանի անգամ շրջափակման մեջ հայտնվել ու դուրս եկել շրջափակումից։ Զինակից ընկերները պատմում են, թե որքան արագ ու հեշտ էր թավուտ անտառներում կողմնորոշվում, կրակի տարափի տակից ոնց էր աներկյուղ, մահն ամեն պահ աչքի առաջ, վիրավոր, զոհված մարտընկերների մարմինները հանում…

Մանկության ընկերը՝ Արթուր Քամալյանը հիշում է. «Փոքր տարիքից Դավիթը բոլորին հասնում էր, թիկունք կանգնում, փոքրամարմին էր, բայց շատ ջլապինդ, ամուր, անվախ, տղայական կռիվների ժամանակ կապ չուներ՝ թվաքանակով շատ էին կամ իրենից ուժեղ, միեւնույն է, չէր նահանջում, կռվում էր մինչեւ վերջ, այդպես էլ մարտի դաշտում էր, ինքը նահանջող տեսակ չէր։ Իր սիրած հերոսը Ռոբերտ Աբաջյանն էր, ասում էր, թե կռվի դաշտում այլ ելք չլինի, ինքն էլ Ռոբերտի նման կվարվի ու չի նահանջի…»։

Կամավորական Գնել Վարդանյանն էլ, որ պատերազմի առաջին իսկ օրերից ռազմադաշտում էր, անհուն մի ջերմությամբ, առանձնակի ակնածանքով է խոսում Դավիթի մասին. «Մենք կատակով իրեն «Իջո» էինք ասում, իրեն բոլորն էլ շատ հարգում ու սիրում էին, էնքան սրտացավ էր, անմիջական, անկեղծ։ Ինձ միշտ «Հոպար ջանով» էր դիմում՝ իրենց ծորուն բարբառին բնորոշ մի քիչ երկարացնելով։ Մեծի հարգն իմացող հրաշք տղա էր, կիրթ, զուսպ…Վախ չուներ, անասելի խիզախ էր, կռվի էն ամենալարված պահերին էլ հումորներ կաներ, կոգեւորեր տղերքին։ Ե՛վ գաղափարապես էր պատրաստ, ե՛ւ ֆիզիկապես, իր հասակակիցներից զգալիորեն տարբերվում էր հասուն մտածողությամբ, փայլուն հրամանատարական ունակություններով էր օժտված…»։

Զինընկերները պատմում են նաեւ, որ երբ Շուշիում խմբերի են բաժանվել, որ տարբեր ուղղություններով մարտնչեն, Դավիթը վիրավոր վիճակում ինքն է ստանձնել հրամանատարի պարտականությունը՝ ղեկավարելով 60 և ավելի զինակիցների։

Հերոս քաջորդին զոհվել է հրադադարի հաստատումից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում՝ պահելով զորքի թիկունքը, որպեսզի զորքը կարողանա դուրս գալ անվտանգ տարածք…

Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։