Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին կանխակալության մեջ է մեղադրել
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ Սուրբ Սոֆյայի եկեղեցին եւ մզկիթի վերածված Չորա վանքը Թուրքիայի Հանրապետության սեփականությունն են, որոնք գտնվում են պետության պաշտպանության տակ՝ որպես պատմամշակութային եւ կրոնական վայրեր, հայտնում է Anadolu-ն:
Թուրք դիվանագետը շտապել է հիշեցնել, որ «Սուրբ Սոֆյային մզկիթի կարգավիճակը վերադարձնելու որոշումը կայացրել է երկրի դատական մարմինը»:
«Մեկ տարի առաջ ընդունված որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է: Սուրբ Սոֆյայի կարգավիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացի հենց սկզբից Թուրքիայի իշխանությունները անմիջական եւ շարունակական կապի մեջ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական առաքելությունը երկու անգամ այցելել է Ստամբուլ, ինչը հաստատում է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման թափանցիկությունն ու կառուցողականությունը: Այս փաստը հստակ նշված է առաքելության զեկույցներում»,- ասել է Բիլգիչը:
Դիվանագետը նշել է, որ «բոլոր աշխատանքներն ուղղված են Սուրբ Սոֆիայի եւ Քարիեի նախնական տեսքի եւ ամբողջականության պահպանմանը, եւ Թուրքիան կատարում է Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի բոլոր պարտավորությունները»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը