Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո զոհվել է 18 մարդ
Առնվազն 18 մարդ զոհվել է հնդկական արեւմտյան Մահարաշթրա նահանգում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո, որոնք առաջ են բերել սողանքներ եւ հեղեղումներ ու ջրի տակ թողել ցածրադիր շրջանները, տեղեկացնում է Reuters-ը։
Գետերը Մահարաշթրայում դուրս են եկել ափերից այն բանից հետո, երբ իշխանությունները ջուրը բաց են թողել ամբարտակների ջրերը, որոնք լիքը լցված էին, քանի որ արեւմտյան ափի շատ մասերում 24 ժամում ավելի քան 200 մմ անձրեւ էր եկել, իսկ որոշ մասերում՝ 594 մմ։
Նահանգի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ առնվազն չորս մարդ զոհվել է Մումբայում շենքի փլուզումից, եւս 14 մարդ զոհվել է Մահարաշթրայի այլ հատվածներում սողանքների պատճառով։
Պաշտոնյայի խոսքով՝ մտահոգություն կա, որ մի քանի տասնյակ մարդ հայտնվել է ծուղակում Սատարա եւ Ռայգադ շրջաններում։
Մահարաշթրայի գլխավոր նախարար Ուդհավ Թեքերեյի խոսքով՝ ափամերձ շրջաններում հնդկական նավատորմը եւ բանակը օգնում են փրկարար գործողություններին։
Հազարավոր բեռնատարներ կանգնած են մնացել ազգային ավտոմայրուղում, որը Մումբայը կապում է հարավային Բանգալոր տեխնոլոգիական կենտրոնի հետ, ընդ որում՝ ճանապարհը որոշ հատվածներում ջրի տակ է անցել։
Հարյուրավոր գյուղեր եւ տասնյակ քաղաքներ Մահարաշթրայի տուժած շրջաններում մնացել են առանց էլեկտրականության եւ խմելու ջրի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը