Պենտագոնի գլխավոր տեսուչը կուսումնասիրի գործողությունների պլանը «միջուկային ճամպրուկը» կոտրելու դեպքում
Պենտագոնի գլխավոր տեսուչը կստուգի, թե ինչպես գերատեսչությունը կարձագանքի այսպես կոչված «միջուկային ճամպրուկի» (միջուկային մարտագլխիկների եւ այլ զգայուն սարքավորումների արձակման կոդերով) կոտրմանը, գրում է The Hill-ը։
«Այդ գնահատման նպատակն այն է, որպեսզի որոշվի պաշտպանության նախարարության գործընթացների եւ ընթացակարգերի առկայության աստիճանը, որոնք բավարար կլինեն նախարարության պաշտոնատար անձանց զգուշացնելու համար նախագահական «միջուկային ճամպրուկը» կորցնելու, գողանալու կամ կոմպրոմետացիայի դեպքում»,- ասվում է գլխավոր տեսչի հաղորդման մեջ։ «Այդ գնահատականը նաեւ կորոշի այն ընթացակարգերի համարժեքությունը, որոնք մշակվել են պաշտպանության նախարարության կողմից այդպիսի դեպքին արձագանքելու համար»։
Ստուգումն անցկացվելու է այն բանից հետո, երբ կոնգրեսականների խումբը դիմել էր գլխավոր տեսչին՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով «միջուկային ճամպրուկի» հետ կապված մի քանի միջադեպերից հետո, որն անընդհատ պահում են նախագահի կողքին, եւ պահեստային «միջուկային ճամպրուկի» հետ կապված, որը գտնվում է փոխնախագահի մոտ։
Սենատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փետրվարյան դատավարության ժամանակ (Կոպիտոլիումում ապստամբության սադրանքի պատճառով) հունվարի 6-ին Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի գծով մենեջերները ցուցադրեցին կադրեր, որոնցում ցույցի մասնակիցները մոտենում են այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսին այն ժամանակ, երբ նա, նրա ընտանիքը, գաղտնի ծառայության գործակալները եւ զինվորական օգնականը տանում են պահեստային «միջուկային ճամպրուկը»։
Նրանք չէին կարողանա օգտագործել այս տեղեկությունը, անգամ եթե տիրեին ճամպրուկին, համակարգում անվտանգության միջոցների եւ այն պատճառով, որ պահեստային պատճենն աշխատում է միայն այն ժամանակ, երբ նախագահն անգործունակ է։ Բայց նրանց ձեռքում կհայտնվեին զգայուն տեխնոլոգիաները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը