Մահացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Կուրտ Վեստերգարդը
Դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգարդը, ով հայտնի է որպես Մուհամեդ մարգարեի սկանդալային ծաղրանկարների հեղինակ, մահացել է 87 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Berlingske-ին:
Վեստերգարդի ընտանիքը հրատարակությանը հայտնել է, որ նկարիչը մահացել է երկարատեւ հիվանդության պատճառով:
Մուհամեդ մարգարեի 12 ծաղրանկարներն առաջին անգամ հրապարակվել են 2005 թվականի աշնանը դանիական Jyllands-Posten թերթում՝ առաջացնելով խոշոր միջազգային քաղաքական եւ հասարակական ճգնաժամ: Վեստերգարդի ծաղրանկարներից մեկը Մուհամեդ մարգարեին պատկերում է ատոմային ռումբի տեսքով տուրբանով՝ վառվող պատրույգով: Սա համարվել է թերթում տպագրված 12 ծաղրանկարներից ամենավիրավորականը:
Այս նկարների հայտնվելը Jyllands-Posten-ում, ապա նաեւ մի շարք այլ արեւմտաեվրոպական հրատարակություններում զայրույթ առաջացրեց իսլամական աշխարհում: Զայրացած մահմեդականները սկսեցին ավերել Դանիայի ներկայացուցչությունները Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Աֆրիկայի մի քանի երկրներում: Այդ ժամանակից ի վեր Վեստերգարդը եւ այլ նկարիչներ, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները, որոնց բազմիցս սպառնացել են ֆիզիկական վնաս հասցնել, գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ:
Վեստերգարդը բազմիցս սպառնալիքներ է ստացել իսլամիստների կողմից, իսկ 2010 թվականի հունվարի սկզբին հարձակման է ենթարկվել: Jyllands-Posten թերթը մի շարք ծրագրված հարձակումների թիրախ է դարձել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը