Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նույնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ուզում է, որ դա իր փոխարեն ՌԴ-ն անի․ Կոլերով
Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի խոսքով՝ հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն ավարտվեց առանց պաշտոնական որոշումների, իսկ դա վատ է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ պարզ է, որ այն լավ պատրաստված չէր, իսկ դրա կարիքը Փաշինյանն ուներ քաղաքական նկատառումներով։
«Կուլիսներով եղած խոսակցության մասին էլ ես ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։
Կոլերովի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է Անդրկովկասում պահպանել ռազմական հավասարակշռությունը և նվազագույնի հասցնել Հայաստանի պետականության ինքնասպանության ռազմավարական հետևանքները:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա պահպանել հայկական Ղարաբաղը։ Եթե ոչ, ապա Հայաստանն ինքը կվերանա որպես պետություն այս ընթացքում»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունների ընթացքում պահվածքին, նրան, թե արդյոք կարողանում է պաշտպանել հայկական շահերը, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ այն փաստը, որ Հայաստանում հայերի կեսը չի եկել ընտրություններին, իսկ եկածի միայն կեսն է կողմ քվեարկել Փաշինյանին, ի վերջո, նրան տալիս է օրինականություն ընտրողների միայն քառորդի ձայների ուժով:
«Եվ այդ մեկ քառորդը նրան տալիս է սահմանադրական մեծամասնություն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն ինքը բոլոր եզրահանգումներն իր համար չի արել Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո։ Այսինքն, ժողովուրդն ինքը չի ցանկանում պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե հանդիպմանը Փաշինյանի դիմումները Պուտինին վերաբերում էին ՀՀ սահմանների պաշտպանությանը, Մոդեստ Կոլերովը պատասխանեց․
«Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նա նույնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ցանկանում է, որ դա իր փոխարեն Ռուսաստանն անի: Ռուսաստանն էլ համաձայնվեց: Բայց արդյունքը շուտ չի լինի: Եվ դրանում մեղավոր կլինի Ռուսաստանը: Սա Փաշինյանի ծրագիրն է»,- ասաց նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...