Իսպանիան գերմանացի զբոսաշրջիկների համար անցանկալի երկիր է հայտարարվել
Գերմանիայի իշխանությունները Իսպանիան ընդգրկել են «SARS-CoV-2 վարակի լայն տարածմամբ» երկրների ցանկում: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, հաղորդել է DW-ն:
Իսպանիան այս ցուցակում պաշտոնապես կհայտնվի հուլիսի 11-ից. հենց այդ օրվանից Գերմանիայի ԱԳՆ-ն համաքաղաքացիներին խորհուրդ չի տալիս մուտք գործել այս երկրի տարածք:
Ընդհանուր առմամբ Իսպանիան, ինչպես նաեւ Կանարյան կղզիները եւ հատկապես Մայորկան, շատ սիրված են գերմանացի զբոսաշրջիկների շրջանում: Նրանց համար, ովքեր միեւնույնն է այժմ մեկնելու են այնտեղ, փոփոխությունները նվազագույն են: Գերմանիա վերադառնալուն պես, ինչպես նախկինում, զբոսաշրջիկներից կպահանջվի ներկայացնել բացասական թեստ, պատվաստման վկայական կամ կորոնավիրուսից բուժվելու տեղեկանք, եւ այդ դեպքում նրանք ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ:
Գերմանիան «SARS-CoV-2 վարակի լայն տարածմամբ տարածաշրջաններ» է համարում նրանք, որտեղ շաբաթական 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է վարակի ավելի քան 50 նոր դեպք: Իսպանիայում այս ցուցանիշն այժմ հասել է 179-ի:
Եթե ցուցանիշը 200-ից անցնի, Գերմանիան կարող է Իսպանիային տալ երկրի կարգավիճակ, որտեղ կորոնավիրուսի դելտա տարբերակի լայն տարածում կա: Նման երկրները Գերմանիայում համարվում են այցելության համար ամենավտանգավորը, իսկ այնտեղից եկողների համար գործում են ամենախիստ սահմանափակումները՝ մուտքը թույլատրվում է միայն Գերմանիայի քաղաքացիների եւ կացության թույլտվություն ունեցողների համար, եւ յուրաքանչյուրը, ով հատում է սահմանը, պարտավոր է 14 օր ինքնամեկուսանալ՝ առանց երկրորդ ՊՇՌ թեստ հանձնելով վաղաժամկետ ազատվելու իրավունքի:
Այժմ Գերմանիայում նման կանոններ են գործում Կիպրոսի նկատմամբ: Նախկինում այս ցուցակում ներառված էին Ռուսաստանը, Պորտուգալիան եւ Մեծ Բրիտանիան, բայց այժմ այդ երկրներից մուտքի սահմանափակումները կրկին մեղմացվել են:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...