Անկախության հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն չի բերի․ Չավուշօղլուն հանդիպել է Բարզանիի հետ
Իրաք մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Քուրդիստանի ինքնավար հատվածում հանդիպել է ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի հետ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլու-Բարզանի փակ հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հայտարարել է, թե անկախության հանրաքվեի որոշման հետ կապված ինքը ամեն ինչ պարզ ասել է Բարզանիին։ «Հանրաքվեի անցկացումը սխալ է։ Հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն եւ կայություն չի բերի։ Մեն աջակցում ենք այստեղի մեր քուրդ եղբայրների իրավունքները եւ Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Չավուշօղլուն։
Լրագրողնի այն հարցին, թե անկախության հանրաքվեի անցկացման դեպքում Թուրքիան ինչ պատժամիջոց կկիրառի Քուրդիստանի հանդեպ, Չավուշօղլուն պատասխանել է, թե իրենք պայման չեն դնում, այլ առաջարկել են Բաղդատին եւ Էրբիլին խնդիրը լուծել երկխոսության միջոցով։
Նշենք, որ Իրաքի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Չավուշօղլուն հայտարարել էր, թե Թուրքիայի պահանջը հստակ է՝ պետք է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեի որոշումը։
Չավուշօղլուից առաջ Բարզանիի հետ հանդիպել էր նաեւ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը։ Վերջինս եւս չէր աջակցել անկախության հանրաքվեի անցկաման մասին որոշմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է