Թուրք զինվորականին կալանավորել են Աթաթուրքին «մասոն» ասելու համար
Թուրքիայում կալանավորվել է թուրքական ԶՈւ-ի անդամ, որը սոցցանցերից մեկի իր էջում Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին «մասոն» էր անվանել, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Էրդալ Քայա անունով զինվորականի դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «Աթաթուրքին անպատվելու» մասին հոդվածով, Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե շրջանի հանրապետական դատարանի կողմից:
Նա սոցցանցի իր էջում հրապարակել էր Աթաթուրքի լուսանկարներից մեկն ու ուշադրություն հրավիրել նրա ձեռքին՝ պնդելով, որ Մուստաֆա Քեմալը մասոնական նշան է արել:
«Ես չզարմացա», - հավելել էր Քայան:
Հայտնի է, որ նա ծառայել է Քումբուրգազի ժանդարմերիայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է