Պենտագոնի ղեկավարը քրդերին կոչ է արել հետաձգել հանրաքվեն. քրդերն այլընտրանք են պահանջում
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ, որպեսզի նրան շնորհակալություն հայտնի Փեշմերգա ուժերի ղեկավարության եւ «Իսլամական պետության» դեմ գործողություններում աջակցության համար։ Այս մասին մասին ասվում է Պենտագոնի կայքում։
Հաղորդագրությունում ասվում է, որ Պենտագոնի ղեկավարը Բարզանիին շնորհավորել է Մոսուլում հաջողության կապակցությամբ եւ Բաղդադի ու Էբրիլի միջեւ երկխոսությունը շարունակելու կոչ արել՝ ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մաթիսը հայտարարել է, որ Բարզանիին խնդրել է հետաձգել Քուրդիստանի անկախության հանրաքվեն՝ նշելով, որ գերխնդիրը ԻՊ-ի նկատմամբ հաղթանակն է, հաղորդում է В New York Times-ը։
Իր հերթին Rudaw գործակալությունը մեջբերում է Բարզանիի գրասենյակի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահը Մաթիսին հայտնել է հանրաքվե անցկացնելու մասին, եթե այլընտրանք չառաջարկվի։ Բարզանին ընդգծել է նաեւ, որ Էբրիլը կշարունակի Բաղդադի հետ երկխոսությունը՝ «լավ հարեւաններ դառնալու նպատակով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է