Պենտագոնի ղեկավարն այսօր կժամանի Անկարա, լրատվամիջոցներին հայտնի են դարձել նրա օրակարգի առանցքային կետերը
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսն այսօր կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ թուրք գործընկերների հետ Պենտագոնի ղեկավարի քննարկումների օրակարգը բաղկացած կլինի 5 հիմնական կետից, դրանք են՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեն, Իրանի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունն Իրաքի և Սիրիայի քրդական ուժերի դեմ, Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քրդաբնակ շրջանում թուրքական ԶՈւ-ի և քրդական ուժերի միջև բախումներն ու առկա իրավիճակը, Իրաքում թուրքմենաբնակ Թալ Աֆարի ազատագրման գործողությունն ու դրան շիական խմբավորումների մասնակցությունը, ինչպես նաև Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG)՝ ԱՄՆ կողմից զենք ստանալու հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է YPG-ի 18 մարտիկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է