Էրդողանը խոսել է Սիրիայի քրդաբնակ շրջանների հետ կապված առաջիկա ռազմական պլանների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հորդանանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի՝ Սիրիայի քրդաբնակ շրջանների հետ կապված ռազմական պլանների մասին:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Էրդողանը չի թաքցրել, որ այժմ թուրքական ԶՈւ-ն ճնշում է գործադրում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինի շրջանի նկատմամբ՝ այդպիսով հաստատելով քրդական ուժերի հայտարարությունները պարբերական հրթիռակոծությունների մասին:
Ըստ Էրդողանի՝ Աֆրինը քրդերի համար Միջերկրական ծով դուրս գալու դարպաս է, և «Թուրքիան վճռական է այդ վտանգը չեզոքացնելու հարցում»:
Թուրքիայի նախագահը պատմել է, որ նրանց հաջորդ թիրախը կլինի սիրիական Իդլիբը:
«Աֆրինը շատ կարևոր հատված է: Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսից ահաբեկչական միջանցք բացվի դեպի Միջերկրական ծովի շրջան: Ինչ գնով էլ լինի՝ կպայքարենք: Հիշեք, «Եփրատի վահան» գործողությունն էլ էր այդ նպատակով իրականացվել: Այդքանով ավարտվե՞ց: Իհարկե ոչ: Այժմ առաջնահերթ է Հաթայի կողմից սահմանն ու Իդլիբը: Մենք այս ամենի շուրջ պարբերաբար քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի և Իրանի հետ», - պատմել է Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:
tert.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է