Գերմանիայի ոստիկանությունը պարզել է արտգործնախարարի կնոջը սպառնացած էրդողանականի ինքնությունը
Գերմանիայի ոստիկանությունը հաստատել է երկրի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունն առ այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնելուց հետո սպառնալիքներ է սկսել ստանալ իր կինը:
Ինչպես հայտնում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ քաղաքական գործչի կնոջը սպառնալից հաղորդագրություններ գրող անձի ինքնությունն արդեն պարզվել է, թեև պատկան մարմինները չեն շտապում հրապարակել այն:
Գերմանական ոստիկանությունը նաև հաստատել է հաղորդագրության՝ Զիգմար Գաբրիելի քաղաքական գործունեության հետ կապված լինելու փաստը:
Հիշեցնենք, որ Գաբրիելը գերմանական DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Յուջելի մասին, նշել էր.
«Ինչ վերաբերում է Էրդողանին՝ Գերմանիան որոշել է այսուհետ շատ լուրջ չընդունել նրան»:
Բացի այդ, Գաբրիելը կոշտ քննադատության էր ենթարկել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով Թուրքիայի նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ:
Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն «իր տեղը չգիտի»:
«Դու ո՞վ ես, քանի՞ տարեկան ես, ի՞նչ քաղաքական անցյալ ունես, որ Թուրքիայի հանրապետության նախագահի մասին ես խոսում: Տեղդ իմացիր: Դու գնա արտգործնախարարի հետ խոսիր: Դու ո՞վ ես», - ասել է Էրդողանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է