Գլենդելի հայ բնակիչը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
Գլենդելի 37-ամյա բնակիչ Արտաշես Դարբինյանը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ հանցավոր սխեմային մասնակից լինելու համար, որի հետեւանքով հափշտակվել էր 1,66 մլն դոլար։
Դատավորը նաեւ վճռել է, որ ազատվելուց հետո եւս երեք տարի Դարբինյանը գտնվելու է իշխանությունների հսկողության ներքո, եւ 1,6 մլն դոլար տուգանք է վճարելու, հաղորդում է «Los Angeles Daily News»-ը։
Դատախազությունը նրա համար պահանջում էր 15 տարվա ազատազրկում, սակայն փաստաբան Լորա Երիցյանը պնդել էր ավելի կարճ պատժաչափի վրա՝ հիմնավորելով, որ Դարբինյանը տառապել է ալկոհոլային եւ թմրակախվածությունից երկար տարիներ։ Վճիռը հրապարակելուց հետո փաստաբանն ասել է,թ ե իրենք ուրախ են մեղմ պատժաչափի համար։
Անցած տարվա դեկտեմբերին Դարբինյանը խոստովանել էր իր մեղքը։ Նա զբաղվում էր էլեկտրոնային փոստի միջոցով գումար կորզելով։ 385 դոլարի դիմաց հանցախմբի անդամները ապրանքանիշերի տերերին առաջարկում էին իրենց օգնությունը, սակայն որեւէ ծառայություն չի մատուցվել։ Դարբինյանը կեղծ բանկային հաշիվներ է օգտագործել տվյալները տարածելու համար, իսկ Գլենդելի մեկ այլ բնակիչ՝ Օրբել Հակոբյանը օգնել է գումարների լվացման հարցում։
Գործով ձերբակալված է նաեւ 36-ամյա Ալբերտ Յակուբյանը։ Դատարանին ուղղված նամակում Դարբինյանը ներողություն է խնդրել իր կատարած արարք համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է