Charlie Hebdo-ն ծաղրանկար է թողարկել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ
Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել։ Նրանում պատկերված է սպիտակ ֆուրգոն, որի վերևի հատվածում թուր է խրված։ Ֆուրգոնի կողքին կանգնած է ցլամարտիկ, ով մի ձեռքով բռնել է գլուխը, իսկ մյուս ձեռքով արնաշաղախ սրբիչ է սեղմում։ Ծաղրանկարի վերևում գրված է «Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցի տակ է դրված»։ Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում օգոստոսի 17-ի երեկոյան սպիտակ ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ահաբեկչական գործողությունը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է