Էրդողանը հրապարակայնորեն ծաղրել է քրդերի՝ թուրքերեն առոգանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, որը սպառնալիք կհանդիսանա Թուրքիայի սահմաններին:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է պայքարել քրդական զինված ջոատների դեմ թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում և թե՛ Թուրքիայում:
Խոսելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման մասին, Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ նրանք արել են հնարավոր ամեն բան Թուրքիայի զարգացումը կանգնեցնելու և բարեփոխումները խոչընդոտելու համար: Ըստ Էրդողանի՝ Թուրքիային հավատարիմ մնացած քուրդ քաղաքացիների համար վիրավորական է Քուրդիստան պետության ստեղծման մասին խոսակցությունները, որոնք ընկած են ՔԱԿ խմբավորման գաղափարախոսության հիմքում:
«Ոմանք անընդհատ խոսում են ինչ-որ անկախ քրդական պետության մասին: Սա իմ քուրդ քաղաքացիների հանդեպ վիրավորանք է: Այս ձախակողմյան ուժերը երբեք էլ հայրենասեր չեն եղել: Օդանավակայան էինք կառուցում, կանգնում ասում էին՝ չենք ուզում, չենք ուզում», - ասել է Էրդողանը՝ «չենք ուզում» բառն արտասանելի ծաղրելով քրդերի՝ թուրքերեն առոգանությունը (գրական թուրքերենով «իսթեմեյիզ» բառի փոխարեն կիրառելով քրդական առոգանությամբ «իսմեզյուք» բառը):


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով