Ամերիկուհին փրկարարներին օգնության է կանչել Facebook-ի օգնությամբ
Էփինգ քաղաքի բնակիչ Լեսլի Կհանը գրանցվել է սոցցանցում, որպեսզի օգնության կանչի՝ իրեն փրկելու համար։
Ամերիկուհին հատուկ գրանցվել է Facebook-ում, որպեսզի օգնության կանչի հարեւաններին։ Կինը մնացել էր լողավազանում ու չէր կարողանում հասնել հեռախոսին, դրա համար օգտվել է նրանից, ինչ հասանելի էր այդ պահին։
61-ամյա Լեսլի Կհանի ոտքերի տակ փլվել էին աստիճանները, երբ նա փորձել է լողավազանից դուրս գալ։
Տանը ոչ մի ազգական չկար, իսկ բջջային հեռախոսը շենքում էր մնացել։ Կինը լողավազանում է անցկացրել մոտ մեկ ժամ, մտածելով, թե ինչպես կարող է փրկվել այդ վիճակից։ Արդյունքում կինը մի ձող է վերցրել, դրա օգնությամբ շարժել այն աթոռը , որի վրա iPad-ն էր դրված։ Երբ գաջետը նրա ձեռքում է հայտնվել ՝ Լեսլին միացել է Wi-Fi –ի ու գրանցվել այն փակ խմբում, որտեղ քաղաքի բնակիչներն են գրանցված։
Տեղի բնակիչները անմիջապես արձագանքել են նրա կանչին։ Նրանցից մեկը ոստիկանություն է կանչել, բայց մինչ այն տեղ է հասել՝ ամերիկուհուն արդեն հանել էին լողավազանից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է