Ուկրաինայում ապամոնտաժվել են Լենինի բոլոր 1.320 արձանները
Ուկրաինայի իշխանությունների որոշմամբ՝ երկրի տարածքում ապամոնտաժվել են կոմունիստ հեղափոխական Վլադիմիր Լենինի բոլոր 1.320 արձանները:
Ինչպես նշում է The Independent-ը, ուկրաինական իշխանությունները ցանկանում են ազատվել խորհրդային Միության խորհրդանիշներից:Պարբերականը մանրամասնում է, որ Լենինի արձանները հեռացվել են նույնիսկ ամենահեռավոր շրջաններում:
Հայտնի է, որ բոլշևիկների առաջորդի արձաններից բացի երկրում հեռացվել է ԽՍՀՄ-ի դարաշրջանի հետ առնչվող 1.069 այլ հուշարձան:
Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրում վերանվանվում են ԽՍՀՄ ականավոր գործիչների պատվին կոչված փողոցները, քաղաքներն ու բնակավայրերը: Օրինակ՝ քաղաքներից մեկում Լենինի անվան փողոցը վերանվանվել է Լենոնի անունով՝ ի պատիվ բրիտանացի հայտնի երաժիշտ Ջոն Լենոնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է