Բրիջիտ Մակրոնը Ֆրանսիայի առաջին տիկին լինելու համար չի վարձատրվի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, չի ստացել առաջին տիկնոջ վարձատրվող աշխատանք: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:
«Պետության ղեկավարի կնոջ գործունեությունը չի վարձատրվում, նա չունի ո՛չ սեփական բյուջե, ո՛չ առանձին բաժին, նախագահի կնոջը հատկացված երկու օգնականները պետության ղեկավարի աշխատակազմի անդամ են»,- ասված է հաղորդագրությունում:
Ելիսեյան պալատում նշել են, որ տվյալ պարզաբանման հրապարակումը չի ստեղծում նախագահի կնոջ համար ոչ մի նոր իրավունք, այլ նշում է Բրիջիտ Մակրոնի հանրային դերի սահմանները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում ավելի քան 150.000 մարդ ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի դեմ ուղղված հատուկ խնդրագիրը:
Նախաձեռնության ղեկավար և «Ազգային հավասարություն» հասարակական կազմակերպության նախագահ Թերի Փոլ Վալեթը նշել է, որ գոյություն չունի թեկուզ մի պատճառ, որից ելնելով՝ Բրիջիտ Մակրոնը պետք է միջոցներ ստանա պետական բյուջեից:
«Նա ունի երկու կամ երեք օգնական, մի քանի խորհրդական և երկու անվտանգության աշխատակից, կարծում եմ, այդքանը լիովին բավարար է», - ասել է ակտիվիստը:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնն առաջարկել է առաջին տիկնոջ հատուկ կանոնադրություն սահմանել: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա օրենսդրորեն սահմանել պետական գործերում նախագահի կնոջ պաշտոնական դերը: Մասնավորապես՝ փաստաթուղթը նախատեսում էր պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար պետական միջոցների հատկացում: Մակրոնի առաջարկը քաղաքացիների քննադատությունն է առաջացրել, որոնք ստորագրահավաք են սկսել՝ նախաձեռնությունը չեղարկելու պահանջով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է