Ջենթիլոնի․ Իտալիան իրեն ահաբեկչությունից պաշտպանված չի զգում
Իտալիան, ցանկացած այլ երկրի նման, այսօր չի կարող իրեն ահաբեկչական վտանգից պաշտպանված զգալ։ Այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավար Պաոլո Ջենթիլոնին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ հավատում որոշ իսլամական կայքերի քարոզչությանը, բայց գիտակցում եմ, որ ոչ մի երկիր, այդ թվում Իտալիան, չի կարող իրեն պաշտպանված զգալ սպառնալիքից»,- հայտնել է վարչապետը, ելույթ ունենալով Ռիմինի քաղաքում միջազգային խոշոր կաթոլիկ ֆորումի բացման ժամանակ։
Նախօրեին որոշ ծայրահեղական կայքեր, որոնք մոտ են «Իսլամական պետություն» խմբավորմանը, տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հաջորդ թիրախն է դառնալու Իտալիան։
«ԻՊ-ն պարտված է, այն պարտվել է իր հիմնական խաղը, որը կապակցված էր իր ահաբեկչական ներկայությունը պետության վերածելու մտադրության հետ։ Բայց այս սպառնալիքը շարունակում է վերաբերել մեզ»,- շեշտել է այս կապակցությամբ Ջենթիլոնին։
Նա հայրենակիցներին կոչ է արել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, զինվորականներին, որոնք զբաղվում են հասարակական անվտանգության ապահովմամբ։ «Ահաբեկիչները մեզ չեն ստիպի հրաժարվել մեր ազատությունից։ Մենք կպաշտպանենք այն, մենք կանենք դա, ամեն օր շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր թույլ են տալիս մեզ ապրել ազատ»,- ամփոփել է Իտալիայի վարչապետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է