Էլիզաբեթ II թագուհին մտադիր չէ իր լիազորությունները հանձնել արքայազն Չարլզին
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին իր լիազորությունները պաշտոնապես վայր դնելու և որդուն՝ արքայազն Չարլզին հանձնելու մտադրություն չունի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աշխարհի ամենաերկար թագավորող միապետը հաստատակամ է և ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, քանի որ ժողովրդի առաջ իր պարտքը իր համար առաջին տեղում է։
Բրիտանական Sundey Times կիրակնօրյա թերթը՝ վկայակոչելով թագավորական պալատին մոտ կանգնած իր աղբյուրին, պարզաբանում է վերջերս տարածված լուրերը 91-ամյա թագուհու մոտալուտ հրաժարականի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թագուհին մտադիր է երկրի ղեկն արքայազն Չարլզին հանձնել 4 տարուց, երբ լրանա իր 95-ամյակը:
Էլիզաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությունը կառավարում է արդեն 65 տարի՝ ավելի երկար, քան ողջ աշխարհում ապրող միապետներից որևէ մեկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է