Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն նախաձեռնելու հարցն այժմ գտնվում է իշխանությունների օրակարգում և ակնարկել, որ թուրք զինվորների նոր մուտքը Սիրիա հնարավոր է մոտ ապագայում:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը նշել է, որ ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի սահմաններին սպառնացող ամեն մի քայլ խիստ կպատժվի և ետ կմղվի:
Թուրքիայի վարչապետը շեշտել է հատկապես Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) անունը, որոնք Թուրքիայում նույնպես համարվում են ահաբեկչական:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է սիրիական Աֆրինը, որը գտնվում է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) վերահսկողության տակ։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է YPG-ի 18 մարտիկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է