Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է երկրորդ ահաբեկչությունը կանխելու մասին
Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է երկրորդ ահաբեկչությունը կանխելու մասին, որը պետք է հետեւեր Բարսելոնում կատարված հարձակմանը:
4 կասկածյալները գնդակահարվել են, եւս մեկ հարձակվող վիրավորվել է Բարսելոնից հարավ-արեւմուտք գտնվող Կամբրիլս փոքր քաղաքում անցկացված գործողության ընթացքում, հայտնում է BBC Russia-ն (http://www.bbc.com/russian/news-40971026):
Իսպանացի բժիշկների տեղեկություններով՝ հարձակվողները 7 մարդու են վիրավորել, այդ թվում՝ ոստիկանի:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ ուրբաթ գիշերը Կամբրիլսում հարձակվողներն ամենագնացով մի քանի մարդու վրաերթի են ենթարկել՝ նրանց վնասվածքներ պատճառելով:
Կարճատեւ հետապնդումից հետո կասկածյալների ավտոմեքենան կողաշրջվել է, հայտնում է La Vanguardia-ն: Նրանք փորձել են մեքենայից դուրս գալ, որից հետո ոստիկանները նրանց վրա կրակել են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին միկրոավտոբուսը Բարսելոնի տուրիստական կենտրոնում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կատալոնիայի ՆԳՆ-ն հաստատել է 13 մարդու մահը, ավելի քան 50 մարդ տուժել է:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...