Ինչու Քեմբրիջի դքսուհին երբեք ինքնագիր չի տալիս
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը, ցանկացած վայր գնալիս իր շուրջ հավաքում է հիացական հայացքներով իրեն նայող մարդկանց ահռելի խումբ: Սակայն զարմանալի է, որ արքայազն Ուիլյամի կինը նրանցից որևէ մեկին երբեք ինքնագիր չի տալիս: Նույնիսկ եթե նրան այդ մասին խնդրեն՝ դքսուհին բարեհամբույր կերպով կմերժի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 35-ամյա դքսուհուն ու թագավորական ընտանիքի մյուս բարձրաստիճան անդամներին արգելված է ինքնագիր տալ զուտ անվտանգության նկատառումներով:
Մտավախություն կա առ այն, որ արիստոկրատների ստորագրությունները կարող են կեղծվել ու հետո խարդախ մարդկանց կողմից օգտագործվել գումար ստանալու նպատակով: Օրինակ՝ կեղծված ստորագրությունները կարող են վաճառվել աճուրդում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց:
Աղբյուրը նկատում է, որ թագավորական ընտանիքի միակ անդամը, որը բացառություն է արել, եղել է արքայազն Չարլզը: Նա թղթի մի կտորի վրա գրել է «Չարլզ 2010» ու այն տվել Քորնուելում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից տուժածներից մեկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է