Լոս Անջելեսի իշխանությունները մի խումբ հայերի են ձերբակալել դեղամիջոցների խարդախության համար
Օգոստոսի սկզբին Լոս Անջելեսում ձերբակալվել են մի խումբ հայեր, որոնք մեղադրվում են կեղծ կլինիկաների միջոցով մոտ 2 մլն դոլարի դեղամիջոցների խարդախության եւ ապօրինի վաճառքի մեջ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը։
Ձերբակալվածներից 36-ամյա Մինաս Մաթոսյանը հայտնի է նաեւ որպես «Մազերատի Մայք»։ Ըստ մեղադրանքի, հենց նա է եղել հանցախվոր սխեմայի պարագլուխն ու զբաղվել է կոռումպացված բժիշկներ գտնելով եւ նրանց հանցանքի մղելով։
Խարդախները գողացել են բժիշկների տվյալները, եթե բժիշկը հրաժարվել է համագործակցել, միեւնույն է՝ նրա անունով դեղատոմսեր են դուրս գրել։
Ընդամենը ձերբակալվել է 12 մարդ, որոնց թվում 52-ամյա Արմեն Սիմոնյանը, 66-ամյա Գրիշա Սայադյանը, 50-ամյա փաստաբան Ֆրեդ Մինասյանը, 30-ամյա Հայկ Մաթոսյանը, 25-ամյա Էլիզաբեթ Գյուրումջյանն ու 27-ամյա Անահիտ Գյուրումջյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է