Հարցում․ Հյուսիսային Կորեայի վրա ավիահարվածներն աջակցում է ամերիկացիների 47 տոկոսը
Ամերիկացիների 47 տոկոսն աջակցում է Հյուսիսային Կորեայի ռազմական ու միջուկային օբյեկտների վրա ավիահարվածները ՝ երկրի իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով, այս մասին են վկայում Politico պարբերականի ու Morning Consult ընկերության համատեղ հարցման արդյունքները։
Ըստ հարցման արդյունքների՝ ԱՄՆ քաղաքացիների մեր երրորդից քիչն է կողմ Հյուսիսային Կորեա ցամաքային ուժեր ուղարկելուն, որպեսզի Փհենյանին ստիպեն հրաժարվել միջուկային զենքի ու հրթիռների մշակումից։ Ամերիկացիների շրջանում ամենանախընտրելի ճնշման միջոցն են համարվում դիվանագիտական ջանքերը, որոնց աջակցում են հարցման մանսակիցների 78 տոկոսն ու լրացուցիչ պատժամիջոցները, որոնք կողմ է 73 տոկոսը։
Ամերիկացիները հակված են դրական գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ընթացիկ ճգնաժամին։ Փհենյանի կողմից սպառնալիքի դեպքում «կրակով ու բարկությամբ» պատասխանելու նրա խոստումը տեղին է համարել մասնակիցների 46 տոկոսը։ Իսկ այդ հայտարարությունը քննադատում է 39 տոկոսը։
Բացի դրանից՝ ԱՄՆ բնակիչների 49 տոկոսը հակված է համարելու, որ ԱՄՆ առաջնորդը կհաղթահարի Կորեական թերակղզու ճգնաժամը։ Խնդիրը լուծելու հարցում Թրամփի ունակություններին կասկածում է 42 տոկոսը։


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան