Մակրոնը Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել ֆրանսիացի ուսանողի ձերբակալության կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ձերբակալությանը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհանգստացած է ուսանողի կալանավորմամբ:
Մակրոնը հույս հայտնել, որ Բուրոյին հնարավորություն կտրվի վայրկյան առաջ իր հայրենիք վերադառնալ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ թեմայի վերաբերյալ ևս մեկ զրույց ունենալ:
Նշենք, որ Լուպ Բուրոն, ով լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար, ձերբակալվել է hուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս:
Ուսանողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Աղբյուրը` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է