Թուրքիայի դեմ Գերմանիայի ձեռնարկած քայլերը տվել են իրենց արդյունքը. Զիգմար Գաբրիել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ իրենց ձեռնարկած քայլերն արդեն տալիս են իրենց արդյունքը, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Թուրքիա մեկնել պատրաստվող գերմանացի զբոսաշրջիկներին ուղղված զգուշացումներն ու գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց հետ պահող կոչերն, ըստ Գաբրիելի, նպաստել են նրան, որ գերմանացի զբոսաշրջիկներն առավել տեղեկացված են դարձել, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված է եղել հետ կանգնել գերմանական ընկերություններին ահաբեկիչներին աջակցելու համար մեղադրելուց:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ որոշ թուրքական հյուրանոցներ տուժել են գերմանացի զբոսաշրջիկների՝ համարների ամրագրումից հրաժարվելուց:
Հիշեցնենք, որ Թուրքիան օրերս հրաժարվել է գերմանական 681 խոշոր ընկերությունների նկատմամբ իր իսկ առաջադրած մեղադրանքներից, որոնք կապված էին ահաբեկչական կառույցներին սատարելու հետ։
Գերմանիայի իշխանություններին ուղարկված և Թուրքիայի կողմից ահաբեկչությանն աջակցելու համար մեղադրվող 681 գերմանական ընկերությունների անուններով ցուցակը հետ է վերցվել Թուրքիայի կողմից և անվանվել սխալմունք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է