Իրանը ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալով
Հաշված ժամերի ընթացքում Իրանը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի համաձայնագրից, եթե ԱՄՆ-ն շարունակի պատժամիջոցներն ընդլայնել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատժամիջողների եւ զսպումների անհաջող փորձը նախորդ վարչակազմին բանակցությունների սեղանի մոտ բերեց: Եթե նրանք ցանկանում են այդ պրակտիկային վերադառնալ, որոշակիորեն կարճ ժամկետում, ոչ թե շաբաթների կամ ամիսների, այլ ժամերի եւ օրերի ընթացքում, ապա մենք կվերադառնանք մեր նախկին վիճակին»,- ասել է Ռոհանին:
Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին հասել են իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնագրի: Ընդունվել է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարմամբ չեղարկվում էին Իրանի դեմ նախկինում ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: Ծրագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 16-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է