Սերբիան առաջարկել է Կոսովոն բաժանել
Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն առաջարկել է Կոսովոյի հյուսիսային հատվածը փոխանցել Բելգրադի վերահսկողության ներքո: Այս մասին նա նշել է կառավարական Novosti պարբերականում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta-ն:
Դաչիչի կարծիքով՝ դրանից բացի, անհրաժեշտ է լայն ինքնավարություն տրամադրել սեբական համայնքներին, որոնք կմնան Կոսովոյի հարավում: Ինչ վերաբերում է սերբական ուղղափառ եկեղեցիներին, նախարարը խորհուրդ է տվել նրանց վանական միության հատուկ ինքնավար կարգավիճակ տալ՝ ըստ հունական Աֆոնի մոդելի:
Ըստ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ Պրիշտինան պետք է Բելգրադին ֆինանսական փոխհատուցում վճարի մասնավոր եւ պետական սեփականության ապօրինի բռնագրավման համար:
«Բոլորի համար անհրաժեշտություն է սերբ-ալբանական հակամարտության մշտական կարգավորումը, որին հնարավոր է հասնել միայն սերբերի եւ ալբանացիների միջեւ համաձայնագրով, որով յուրաքանչյուր կողմը ինչ-որ բան կստանա եւ կկորցնի»,- նշել է Դաչիչը:
Կոսովոյի Հանրապետությունը Բալկանյան թերակղզում մասամբ ճանաչված պետություն է: Հիմնական բնակչությունը ալբանացիներ են: Սերբիան Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար շրջանը, ինչպես այն կոչվում է սահմանադրությամբ, իր տարածքի մասն է համարում: Ռուսաստանի Կոսովոյի անկախությունը չի ճանաչում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է