ԱՄՆ-ն պատրաստ է Փհենյանի դեմ կիրառել իր ռազմական հնարավորությունների ամբողջ սպեկտրը
ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել իր ռազմական հնարավորությունների ամբողջ սպեկտրը Փհենյանի միջուկային սպառնալիքից պաշտպանվելու համար:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Դանֆորդը մանրամասնել է, որ Վաշինգտոնը նախապատրաստում է ռազմական միջոցառումներ այն դեպքի համար, եթե Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներն արդյունք չտան ու այդ երկիրը շարունակի վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը:
Այս մասին ԱՄՆ ամենաբարձրաստիճան գեներալը հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինի հետ հանդիպման ժամանակ:
Դանֆորդի ելույթին նախորդել էր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար պատրաստ է դիմել ռազմական միջամտության:
Հյուսիսային Կորեայի առանցքային դեսպանները համատեղ խորհրդակցության են կանչվել Փհենյան, ինչն արվել է վերջին շրջանում երկրի նկատմամբ միջազգային ճնշման ավելացման ֆոնին:
Այժմ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:
Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Հս. Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների