Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում բացահայտել բոլոր ձրիակերներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի իշխանությունները կբացահայտեն յուրաքանչյուր ձրիակերի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Բելառուսի նախագահը նշել է, որ ձրիակերների մասին նոր փոփոխված դեկրետի ընդունումից հետո, տեղական իշխանությունները կստանան լայն լիազորություններ։ «Մենք կբացահյտենք բոլորին՝ ով կարող է, բայց չի ուզում, ով ուզում է, բայց չի կարող ու նրանք, ում պետք է բահը ձեռքները տալ ու ուղարկել աշխատելու։ Թող ինձնից չվիրավորվեն»,- նշել է Լուկաշենկոն։
Նա նաև հավելել է, որ մարդկանց պետք է սովորեցնել աշխատել։ «Չի կարելի ստեղծել գործազուրկների դաս։ Եթե մենք հասարակության մեջ չներգրավենք օգտակար աշխատանքը, ինչպես նախկինում էին անում, ուրեմն մենք կստեղծենք այդ դասը, ու այն կավելանա»,- ասել է հանրապետության ղեկավարը՝ շեշտելով, որ դա անթույլատրելի է։ Նրանց, ովքեր նախագահի խոսքով՝ոչ մի բանի ունակ չեն, նա խոստանում է ստիպել աշխատել «սպեցիֆիկ մեթոդներով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է