Թուրքիայում ավելի քան 500 ռուս զբոսաշրջիկ բողոքել է ինքնազգացողության վատթարացումից
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը թուրքական հանգստավայրերից ստացել է ինքնազգացողության վատթարացման մասին ավելի քան 500 բողոք. հիվանդների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզոր»-ին:
«Հատուկ բացված «թեժ գծի» շրջանակներում ստացվել է թուրքական հանգստավայրերում գտնվելու ժամանակ ինքնազգացողության վատթարացման մասին ավելի քան 500 բողոք: Հիվանդությունների դեպքերն արձանագրվել են Սիդե, Ալանիա, Բելեկ, Կեմեր և այլ քաղաքների հյուրանոցներում», - ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայում աճում է Կոկսակի վիրուսով հիվանդ զբոսաշրջիկների թիվը, հաղորդվել է նաև, որ տասնյակ հանգստացողներ ստիպված են եղել դադարեցնել իրենց հանգիստը:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հերքել է համաճարակի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները և դրանք սպեկուլյատիվ անվանել:
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը վտանգավոր է ճանաչել Թուրքիայում՝ Անթալիայի շրջանում, զբոսաշրջիկների համար պայմանները: Այդ որոշումը համաձայնեցվել է երկրի ԱԳՆ-ի հետ, փաստաթուղթն ուղարկվել է զբոսաշրջության հարցերով «Ռոստուրիզմ» դաշնային գործակալություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է