Թուրքիան չի ողջունում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի ողջունում Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներն ու շարունակելու է համագործակցել ռուսական շուկայի հետ, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նկատել է, որ ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև Թուրքիայի տնտեսության վրա:
«Թուրքիան էլ է նախկինում շատ տուժել պատժամիջոցների պատճառով: Մեր գործընկերոջ ու հարևանի դեմ կիրառվող պատժամիջոցները վնաս են հասցնում մեր տնտեսությանը: Այդ իսկ պատճառով մենք չենք միանում դրանց և ընտրում ենք քաղաքական փոխգործակցության ուղին»,- ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ամենախոշորն է 2014թ.-ից ի վեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է