ԱՄՆ-ում ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին 90%-ով ավելացել է բունկերների վաճառքը
Ամերիկյան Rising S ընկերությունը, որը ստորգետնյա ապաստարաններ է կառուցում, հայտարարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում վաճառքի ավելացման մասին՝ Վաշինգտոնի եւ Փհենյանի հարաբերությունների սրման ֆոնին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։
Ընկերության մենեջեր Գարի Լինչի խոսքով՝ բունկերների վաճառքն ավելացել է հատկապես Ճապոնիայում։ Վաճառքի ցուցանիշն ավելացել է նաեւ ԱՄՆ-ում՝ ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին լուրերից հետո։
Ընկերության կայքում ներկայացված է բունկերների ուղեցույցը, որտեղ առկա են տարբեր չափերի ու տարբեր արժողությամբ բունկերներ։ Այսպես, 8-12 մետր տարածքով, մեկ սենյակից բաղկացած բունկերն արժե 39.5 հազար դոլար։ Իսկ բնակարանի եւ նույնիսկ ամբողջական համալիրի չափերի հասնող բունկերների արժեքը կարող է գերազանցել 8 մլն դոլարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է