Կիսատաբատով տղամարդկանց ու մարմինն ընդգրկող զգեստով կանանց արգելում են օդանավ մտնել
Սաուդյան SAUDIA ավիաընկերությունը դրես կոդ է սահմանել ուղեւորների համար՝ արգելելով տղամարդկանց կիսատաբատ հանգնել, իսկ կանանց՝ մարմինն ընդգրկող զգեստ։
Որոշ ուղեւորների թույլ չեն տվել օգտվել ավիաընկերության չվերթներից , քանի որ հագուստը չի համապատասխանում փոխադրողի կանոններին։ Makkah պարբերականի տվյալներով, այդ ուղեւորներին արգելել են օդանավ բարձրանալ՝ նույնիսկ տոմսի առկայության դեպքում։ Այդ դեպքերը տեղի են ունեցել մինչեւ ավիաընկերության կողմից կանոնների հրապարակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուղեւորների վարքագիծը համարվում է հասարակական կարգի խախտում, վիրավորական կամ ագրեսիվ, եթե ․․․ նրանք հանգնված են այնպես, որ դա կարող է վիրավորել կամ տհաճ լինել մյուս ուղեւորների համար»,- ասվում է ուղեւորների վարքագծի կանոններում, որոնք հրապարակվել են ընկերության կայքում։ Ընդամենը ցանկում 15 կետ կա։
Էր Ռիադի զբոսաշրջության դեպարտամենտի կայքի նախկին ղեկավար Ալի Գամդին հայտնել է, որ այդ կանոնները իբրեւ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կանոններն են ու կիրառվում են ամբողջ աշխարհի ավիաընկերությունների կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է