Պենտագոնը Հյուսիսային Կորեայի մոտ 20 օբյեկտներ ռմբակոծելու ծրագիր է մշակել
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մշակել է ծրագիր, որի համաձայն B-1B Lancer ռմբակոծիչներով հարվածելու է Հյուսիսային Կորեայի մոտ երկու տասնյակ ռազմական օբյեկտների: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Մայիսի վերջից վերոնշյալ ռմբակոծիչները ներգրավված էին 11 ուսումնական թռիչքներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Պենտագոնում կարծում են, որ եթե ԱՄՆ-ը իսկապես փորձի հարձակվել ԿԺԴՀ վրա, այդ գործողության ժամանակ կկիրառվեն արբանյակներ, հետախուզական ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և այլն: Գերակա թիրախը կլինեն մոտ երկու տասնյակ հրթիռակայաններ և նմանատիպ օժանդակ շինություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի լրագրողներին հայտնել էր, որ Փհենյանը չպետք է սպառնալիքներ տեղա Վաշինգտոնին ուղղված, այլապես իրենք կարձագանքեն այնպիսի «կրակով և կատաղությամբ, որն աշխարհը երբեք չի տեսել:
Իրավիճակը Կորեական թերակղզում մնում է խիստ լարված՝ Փհենյանի հրթիռային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք կտրուկ արձագանքի են արժանացել Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է