Միացյալ Թագավորությունը «ԱՄՆ-ի հետ ուս ուսի է կանգնած» ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի դեմ պայքարում
Միացյալ Թագավորությունը «ԱՄՆ-ի հետ ուս ուսի է կանգնած» ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի դեմ պայքարում ու հետեւում է, որպեսզի Փհենյանը չկարողանա իրականացնել իր միջուկային բալիստիկ ծրագրերը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռիկրոֆթը։
Նրա խոսքով Բրիտանիան ու ԱՄՆ-ն շատ հստակ հայտնել են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Կիմ Չեն Ընը պետք է լսի ու «գործի այդ ուղղությամբ»։ Ռիկրոֆթը շեշտել է, որ հենց Հյուսիսային Կորեայի մոտ է «պատժամիջոցների չեղարկման բանալին»։
Այն հարցին, արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը սպառնում է բանակցությունների վերականգնման հեռանկարներին՝ Ռիքրոֆթը պատասխանել է, որ բանակցությունների վերականգնման համար գլխավոր խոչընդոտն այն է, որ հյուսիսկորեական վարչակազմը ջանքեր չի գործադրել իր միջուկային ծրագրի դադարեցման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է