Ուկրաինայի կառավարությունը չեղարկել է ՌԴ-ի հետ ռազմական արտահանման համաձայնագիրը
Ուկրաինայի նախարարների կաբինետը չեղարկել է Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ռազմական նշանակության ապրանքները (արտադրանքները) երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության կարգի մասին։ Համապատասխան որոշումը կայացրել են կառավարության նիստի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ուկրաինայի կառավարությունը համաձայնագիրը հաստատել էր 2004 թվականի մարտի 24-ին։ Փաստաթղթում կողմերը պայմանավորվել են պահպանել ու զարգացնել փոխգործակցությունը ռազմական արտադրանքի մշակման եւ արտադրության ժամանակ, իրականացնել դրա փոխադարձ մատակարարումները, ռազմական նշանակության ծառայություններ մատուցել։
Համաձայնագիրն արգելում է արտադրանքը կամ դրա մասին տեղեկությունը վաճառել կամ փոխանցել երրորդ կողմին՝ առանց դրա սեփականատիրոջ նախնական համաձայնության։
2014 թվականի մարտից Ուկրաինան դադարեցրեց Ռուսաստան ռազմական նշանակության ապրանքների բեռնափոխադրումները, իսկ նույն թվականի հունիսի 16-ի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամբողջությամբ արգելեց տվյալ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է