Գերմաներենը պաշտոնապես համալրել են 5 հազար նոր բառերով
Գերմաներենի Duden բառարանի խմբագրությունը պաշտոնապես գործածման մեջ է դրել 5 հազար նոր բառ։ Բառապաշարն ընդլայնելու նպատակահարմարության մասին քաղաքական բանավեճերը պարտություն են կրել, հայտնում է DPA-ը։
Գաղտնիք չէ, որ ցանկացած լեզու որոշակի իմաստով «կենդանի նյութ» է ու մշտական զարգացման մեջ է գտնվում։ Դրա վրա ազդում են հասարակությունը, սոցիալ- քաղաքական իրադարձությունները, տեխնիկական նորույթները ու շատ այլ գործոներ։ Այս գործընթացներն անխուսափելիորեն հանգեցնում են նրան, որ լեզվում հայտնվում են նորաբանությունենր, նաեւ փոխառություններ։ Օրինակ գերմաներենի բառարանի նոր հրատարակչության մեջ կհայտնվի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ֆեյք նյուզը», որն առավել գործածական է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության ընթացքում։ Կամ 2016-ի գերմաներեն գլխավոր նորաբանությունը՝ «պոստֆակտիշ» բառը, որը նշանակում է մի երեւույթ, երբ քաղաքական ու հասարակական բանավեճերում զգացմունքները ավելին են նշանակում, քան փաստերը։ Բացի դրանից, գերմաներենում պաշտոնապես ամրագրվում են «սելֆի», «պլանշետ» ու շատ այլ բառեր։
Duden բառարանը տասնամյակներ շարունակ ֆիքսել է նոր բառային միավորներ, ու այսօրվա դրությամբ դրանց թիվը հասել է 145 հազարի, մինչդեռ առաջին հրատարակչությունը՝ 1880թ․, ընդամենը 27 հազար բառ էր պարունակում։


















































Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է