Զինծառայողները Վենեսուելայի խորհրդարան են ներխուժել
Վենեսուելայի պետական պաշտոնյաները՝ ազգային բոլիվարիանյան գվարդիայի զինծառայողների ուղեկցությամբ, երկուշաբթի ներխուժել են Վենեսուելայի ազգային վեհաժողովի ընդդիմադիր պալատ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի խորհրդարանի կայքում։
«Այս երկուշաբթի, նստաշրջանի ավարտից հետո պաշտոնյաներ Դելսի Ռոդրիգեսը, Դարիո Վիվասը եւ Ֆիդել Վասկեսը՝ ազգային բոլիվարիանյան գվարդիայի սպաների խմբի ուղեկցությամբ, որը գլխավորում էր գնդապետ Բլադիմիր Լուգոն, Ազգային վեհաժողովի պալատ են ներխուժել, կոտրել են դռներն ու հարձակվել արձանագրությունների դահլիճի վրա»,-ասվում է հաղորդագրությունում։
Ըստ խորհրդարանի՝ պաշտոնյաները շինությունը «նախապատրաստել» են ազգային սահմանադիր ժողով անցկացնելուն, որը նախատեսված է երեքշաբթի, տեղի ժամանակով՝ 10։00-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է