Ամերիկացին մնացել է անապատում առանց ջրի, բայց գտել է ողջ մնալու տհաճ միջոց
Ամեն ինչ սկսվեց, երբ Միք Օմանը որոշեց Արիզոնա նահանգի Քրաուն Քինգ քաղաքից տուն՝ Ֆինիքս ուղեւորվել գեղատեսիլ երթուղով։ Նա երկու օր մնացել է անապատում՝ Փլեզանթ լճից հյուսիս, չկարողանալով դուրս գալ ձորակից, հայտնում է «Մոյա պլանետան»։
«Մեքենայի շարժիչն անսպասելիորեն սկսեց չաշխատել»,- պատմում է Օմանը։ Տղամարդը մնացել է մենակ, առանց օգնության, Քրաուն Քինգից 25 կմ հեռավորության վրա։ Հեռախոսը ազդանշան չէր որսում, ջրի պաշար չկար, ուտելիքից՝ միայն երկու սենդվիչ ու մեկ կարկանդակ կար։ Բջջային հեռախոսը պիտանի էր միայն տեսագրելու համար։
«Ես ստիպված էի խմել իմ սեփական մեզը, երբ ջրի պաշարը վերջացավ։ Պարզվեց, որ դա այնքան տհաճ չէր, որքան կարելի էր ակնկալել»,- ասում է Օմանը։
Չնայած հուսահատ դրությանը՝ Օմանը իր մեջ ուժ է գտել օգնության ազդանշան հաղորդելու համար։ Նա SOS է պատկերել հագուստի լաթերից, որպեսզի ուղղաթիռը կամ անօդաչուն նկատեն ազդանշանը։ Համենայն դեպս տղամարդը հեռախոսի մեջ հաղորդագրություն է ձայնագրել քույրերի՝ Միսիի ու Մինդիի համար։ «Եթե գտնեք այս հեռախոսը, ուրեմն ես բավականաչափ ջանք չեմ գործադրել, որպեսզի փրկվեմ։ Պատմեք իմ քույրերին, թե որքան շատ եմ ես նրանց սիրում»։
Հաջորդ օրը, սակայն, Օմանը կարողացել է մաքուր ջրի աղբյուր գտնել։ Բայց փրկությունը միեւնույն է, մոտ չէր։ Որոշ ժամանակ անց նա որոշել է մեքենան թողնել անապատում ու ոտքով ճանապարհ ընկնել ։
Տղամարդու բախտը բերել է, նա հանդիպել է մի հեծանվորդի ու այնքան էր ուրախացե որ նույնիսկ սկսել է աղոթել։ Ամեն ինչ լավ է ավարտվել։ Օմանը ուժերը վերականգնել է հիվանդանոցում ու հիմա շնորհակալ է աստծուն, որխուսափել է սարսափելի վախճանից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է