Հռոմի պապը սգում է Նիգերիայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր ցավակցությունն է հայտնել Նիգերիայի Օսուբուլու քաղաքում սուրբ Ֆիլիպի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հեռագրում, որը Վատիկանի պետական քարտուղար Պյետրո Պարոլինը երկուշաբթի ուղարկել է Ննեվի կաթոլիկ թեմի ղեկավարին, ասվում է, որ Հռոմի պապը վշտացած է տեղի ունեցածով ու իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգությունից ու նախեւառաջ զոհերի ազգականներին։ Ֆրանցիսկոս պապը Աստծուն խնդրել է մխիթարել ու սփոփել այդ նիգերիական թեմի հավատացյալներին։
Հիշեցնենք, որ Նիգերիայի Օսուբուլու քաղաքի կաթոլիկ եկեղեցում հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ականատեսներից մեկի խոսքով, եկեղեցի էին ներխուժել հինգ դիմակավոր մարդիկ ու կրակ բացել անցորդների վրա։ Սակայն տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակվողը մենակ էր գործում։ Լրատվամիջոցների տեղեկություններով, հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է