9-ամյա ամերիկացին արձագանքել է NASA-ի աշխատանքի ընդունելության հայտարարությանը
ԱՄՆ-ի 9-ամյա բնակիչ Ջեք Դեւիսն արձագանքել է NASA-ի աշխատանքի ընդունելության հայտարարությանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ NASA-ում ֆիզիկայի իմացությամբ մասնագետ է պահանջվում, աշխատավարձը տարեկան 124․4 հազարից մինչեւ 187 հազար դոլար է։
«Իմ անունը Ջեք Դեւիս է, եւ ես կցանկանայի դիմել՝ մոլորակի պաշտպանի պաշտոնում աշխատանքի անցնելու համար։ ես ընդամենը 9 տարեկան եմ, սակայն ինձ պիտանի եմ համարում այդ աշխատանքի համար»,-ասվում է երիտասարդ ամերիկացու նամակում։
«Իմ քույրն ինձ այլմոլորակային է անվանում, ես դիտել եմ տիզերքի եւ այլմոլորակայինների մասին գրեթե բոլոր ֆիլմերը։ Ես նաեւ դիտել եմ «Մարվելի» հերոսների շոուն։ Ես լավ եմ տեսախաղերից։ Ես երիտասարդ եմ, ուստի հեշտությամբ կարող եմ սկսել մտածել, ինչպես այլմոլորակայինները»,-իր դիմումը հիմնավորել է Ջեքը։
NASA-ի մոլորակային գիտությունների բաժնի տնօրեն Դեւիդ Գրինն ի պատասխան ասել է, որ հույս ունի, որ Ջեքը դպրոցում բարձր առաջադիմություն կցուցաբերի եւ նրա հետ մի օր կհանդիպեն NASA-ում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է