Քալիֆորնիայում հայերի են ձերբակալել՝ թմրանյութերի տարածման համար
Քալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար։ LA Times-ի փոխանցմամբ, նրանք առնվազն 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սեւ շուկայում եւ մի շարք կլինիկաներում։
Հանցավոր սխեմայի արդյունքում կեղծ կլինիկաներ են ստեղծվել, որոնք դեղամիջոցներ են դուրս գրել՝ օքսիկոդոն, հիդրոկոդոն, ամֆետամին եւ ալպրազոլամ տեսակի թմրանյութեր ստանալու համար։ Իրավապահները որոնում են եւս երեք կասկածյալների։
Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաեւ դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։
Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների եւ համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։
Դեպքերի կապակցությամբ քննությունը շարունակվում է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է