Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ճապոնիայի նախարարների կաբինետը ավարտել է արտահերթ նիստը կառավարությունում ապագա փոփոխությունների նախաշեմին։ Նիստի ընթացքում նախարարները վարչապետ Սինձո Աբեին են ներկայացրել իրենց հրաժարականների դիմումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։ Նախարարների հրաժարականը պետք է հաստատի վարչապետը։
Նախատեսվում է, որ փոփոխությունների ընթացքում կնշանակվեն նոր ԱԳՆ ղեկավար եւ պաշտպանության նախարար։ Իսկ փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեքոն ենթադրաբար կպահպանեն իրենց պաշտոնները։
Հինգշաբթի կհայտարարվի նոր կաբինետի կազմը, որը պաշտոնական լիազորությունները կստանձնի Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից հաստատվելուց հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է